Երևանի ինֆեկցիոն կենտրոն է տեղափոխվել 1-4 տարեկան 12 երեխա

Պատահարներ 14.06.2021   12:34   54

Հունիսի 12-13-ը Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 4 պացիենտ, որոնցից 3-ը` երեխա, 1-ը` մեծահասակ, որոնք արդեն տանն են` հիվանդության թեթև ընթացքով:

Նույն ժամանակահատվածում Մարտունի ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում` լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է 12 նմուշ ջուր, 30 լվացուկ` ԱՑԽՄ և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ:


 Պիտակներ
         ինֆեկցիոն կենտրոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz