Եղանակը հունիսի 26-ին

Իրազեկիչ 26.06.2021   09:30   5916

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ 

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 25-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+41 աստիճան։ Հունիսի 26-30-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ 

Հանրապետության տարածքում՝  

  • Հունիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
  • Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
  • Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Մարզերում՝  

  • Արագածոտնի լեռներում՝ ցերեկ / գիշեր + 29... + 34 / + 13... + 18,
  • Արագածոտնի նախալեռներում՝ ցերեկ / գիշեր + 38... + 40 / + 22... + 25,
  • Արարատում՝ ցերեկ / գիշեր + 38... + 40 / + 20... + 25,
  • Արմավիրում՝ ցերեկ / գիշեր + 38... + 40 / + 20... + 25,
  • Արցախում՝ ցերեկ / գիշեր + 34... + 39 / + 17... + 22,
  • Գեղարքունիքում՝ ցերեկ / գիշեր + 29... + 34 / + 13... + 18,
  • Լոռիում՝ ցերեկ / գիշեր 27... + 32 / + 10... + 15,
  • Կոտայքի լեռներում՝ ցերեկը` ցերեկ / գիշեր + 29... + 34 / + 13... + 18,
  • Կոտայքի նախալեռներում՝ ցերեկ / գիշեր + 35... + 37 / + 21... + 23,
  • Շիրակում՝ ցերեկ / գիշեր + 29... + 34 / + 13... + 18,
  • Սյունիքի հովիտներում՝ ցերեկ / գիշեր + 35... + 39 / + 18... + 23,
  • Սյունիքի նախալեռներում՝ ցերեկ / գիշեր + 28... + 31 / + 12... + 17,
  • Վայոց ձորի լեռներում՝ ցերեկ / գիշեր + 29... + 34 / + 13... + 18,
  • Վայոց ձորի նախալեռներում՝ ցերեկ / գիշեր + 38... + 40 / + 20... + 25,
  • Տավուշում՝ ցերեկ / գիշեր + 31... + 36 / + 15... + 20:

Երևանում՝ հունիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Ցերեկը՝ + 38... +40... երեկոյան՝ + 34... +36, գիշերը՝ + 23... +25։


 Պիտակներ
         եղանակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz