ԵԱՀԿ գործող նախագահը կառուցողական է համարում Փաշինյան-Ալիև հանդիպումը

01.04.2019   18:34   446

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի (նա հանդես է եկել նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի, ռուս համանախագահ Իգոր Պոպովի անունից) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը, ԵԱՀԿ գործող նախագահը տեղեկություններ է ստացել մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման վերաբերյալ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումն էր:

Միրոսլավ Լայչակը ողջունել է քննարկումների կառուցողական մթնոլորտը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու ուղղությամբ զգալի քայլեր ձեռնարկելու երկու երկրների ղեկավարների պատրաստակամությունը:

«Մենք շարունակում ենք դրական գնահատել և աջակցել այս գործընթացին և հրադադարի ռեժիմն ամրապնդելու ու հումանիտար ոլորտում միջոցներ ձեռնարկելու ղեկավարների հանձնառությանը»,- ասել է Լայչակը:


 Պիտակներ
         ԵԱՀԿ գործող նախագահ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz