«Դիջիկոդ 2021» կիրառական ծրագրավորման մրցույթին ներկայացվել է 748 հայտ

Իրադարձային 11.05.2021   14:10   105

«Դիջիկոդ 2021» կիրառական ծրագրավորման հանրապետական 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի առաջին անգամ անցկացվել է միջազգային ձևաչափով: Հայաստանի ամերիկյան համալսարանում մայիսի 8-ին մրցույթի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա կարևորել է մրցույթը ժամանակակից տեխնոլոգիաների շարունակական զարգացման, ինչպես նաև կառավարության որդեգրած քաղաքականության համատեքստում. ԲՏՃՄ ոլորտն ուսումնասիրելու համար երեխաներին ապահովել անհրաժեշտ բոլոր հնարավորություններով:

Այս տարի մրցույթին մասնակցել են նաև Ջավախքի և Հնդկաստանի «Արմաթ» լաբորատորիաների ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ մրցույթին ուղարկվել է մասնակցության 748 հայտ, եզրափակչին ներկայացել է 69 թիմ:

8 անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել՝

Նարեկ Մարտիրոսյանը («Համակարգչային խաղեր», մինչև 13 տ., Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց),

Գարիկ Առաքելյանը («Համակարգչային խաղեր», 13 տ. բարձր, Էջմիածնի ԻԷՄ կենտրոն),

Դավիթ Ղազարյանը և Սամվել Ղազարյանը («Գծագրություն և դիզայն», Մասիսի թիվ 4 հիմնական դպրոց),

Հայուհի Միքայելյանը և Էմմա Մանուկյանը («Ուսուցողական խաղեր», մինչև 13 տ., Գավառի թիվ 5 հիմնական դպրոց),

Սամվել Աղաբաբյանը («Ուսուցողական խաղեր», 13 տ. բարձր, Մարալիկի արհեստագործական ուսումնարան),

Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը («Սարքերի ինտեգրում», Ֆիզմաթ դպրոց)։

«Դիջիկոդ 2021»-ի շրջանակում 19 աշակերտ հանդես է եկել «Կրիայ» օլիմպիադային, որի ընթացքում նրանց առաջարկվել է լուծել բազմազան մաթեմատիկական խնդիրներ։ «Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադայում հաղթող են ճանաչվել Գագիկ Արշակյանը (մինչև 13 տ., Բերդի թիվ 3 հիմնական դպրոց) և Գրիգոր Գրիգորյանը (13 տ. բարձր, Ֆիզմաթ դպրոց)։

«Դիջիկոդ» մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որի հիմնական նպատակներն են խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտել տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել ստեղծագործական ունակությունները։


 Պիտակներ
         «Դիջիկոդ 2021»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz