Ձերբակալվել են Նավալնիի եղբայրն ու նրա կողմնակիցները

Իրադարձային 28.01.2021   14:43   116

Meduza․io-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում ոստիկանությունը միանգամից մի քանի հասցեներում խուզարկություններով է անցկացրել։  Խուզարկվել են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի ու մի շարք այլ քաղաքացիների տները։

Հունվարի 27-ին խուզարկություններից հետո հետաքննիչները ձերբակալել են փաստաբան Լյուբով Սոբոլին, քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբորը՝ Օլեգ Նավալնիին ու Pussy Riot-ի մասնակից Մարիա Ալյոխինային։

Նրանք որպես կասկածյալ են անցնում սանիտարահամաճարակաբանական նորմերի խախտման մասին քրեական գործով։

Վերջինները ձերբակալվել են 48 ժամով։

Ձերբակալվել է նաև Ալեքսեյ Նավալնիի օգնական Իլյա Պախոմովը, որը գտնվում էր քաղաքական գործչի բնակարանում: Պախոմովին մեղադրանք է առաջադրվել վարչական իրավախախտման համար. հունվարի 17-ին օդանավակայանում Նավալնիի հետ հանդիպման ժամանակ ոստիկանին չենթարկվելու համար:
 


 Պիտակներ
         Նավալնի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz