Դեռ 40 օր ունենք․ Արսեն Ջուլֆալակյան

Տեսանկյուն 11.05.2021   12:15   119

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

«Հռետորական հարց ընտրելու իրավունք ունեցող մեր քաղաքացիներին։

Եթե հունիսի 20-ի այսպես կոչված ընտրություններում հաղթի ամեն ինչ ձախողած/կործանած ՀՀ վերջին վարչապետը, մեր դաշնակից, գործընկեր և մնացած բոլոր պետությունները կարո՞ղ են ենթադրել, որ Հայաստանում բնակչության առնվազն մեծամասնությունը համակերպվել է բոլոր կորուստների հետ, գոհ է ստեղծված իրավիճակից, ճիշտ է համարում վերջին երեք տարվա վարած քաղաքականությունը, ուստի կրկին մանդատ է տալիս այդ պետականակործան գիծը շարունակելու, և ելնելով դրանից՝ վերոնշյալ պետությունները համապատասխան քայլեր ձեռնարկեն...

Իսկ մենք էլ նորից դժգոհենք, որ միջազգային հարաբերություններում մեզ ճիշտ չեն հասկանում և չեն գնահատում,չեն օգնում...

Մտածենք։

Դեռ 40 օր ունենք:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz