Դավաճանության մասին

Դասեր 03.06.2021   19:00   113

Երկու օտարական մուրացկան, պատառոտված զգեստներով,  առանց շապիկի, համարյա մերկ,  Հայր Իսահակի մոտ եկան եւ  նրանից ողորմություն խնդրեցին: Եվ մինչ սրանք հանդերձներ  էին խնդրում, Աստծո մարդն էլ  լուռ լսում էր:  Ապա  իր մոտ կանչելով աշակերտներից մեկին` ասաց նրան.

- Գնա՛ անտառ և այնտեղ` այսինչ տեղում, երկճղանի ծառ կգտնես, և այնտեղ գտնվող  հագուստներն  առնելով՝ կբերես այստեղ:

Եվ երբ աշակերտը գնաց  գտավ ամեն բան՝  ծածուկ բերեց հոր մոտ: Նա էլ, վերցնելով դրանք, մերկ ու մուրացիկ աղքատներին ասաց.

-Առե՛ք և հագե՛ք,  քանի որ մերկ եք:

Սրանք, երբ  տեսան զգեստները, ճանաչեցին.  իրենք էին թաքցրել դրանք, և սաստիկ վախեցան:

Եվ այսպես՝  նրանք, որ դավաճանությամբ ուրիշների հանդերձանքն էին խնդրում, ամոթով իրենցը վերցրին:


 Պիտակներ
         դավաճանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz