Դատարանը ուժի մեջ է թողել ԿԸՀ որոշումը. Տիգրան Արզաքանցյանը չի կարող մասնակցել ընտրություններին

Քաղաքական 15.06.2021   11:36   74

Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ։

Տիգրան Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը նշել է, որ վերաքննիչ դատարանը երեկ՝ հունիսի 14-ին դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ կայացած նիստում, մերժել է կուսակցության հայտը, ինչը նշանակում է, որ Տիգրան Արզաքանցյանը չի կարող մասնակցել հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին:

Օրենդրության համաձայն դատարանի այս որոշումը բողոքարկման ենթակա չէ։


 Պիտակներ
         Տիգրան Արզաքանցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz