Դանակով զինված տղամարդը ցանկացել է սպանել Թրամփին

Աշխարհ 11.02.2020   10:46   427

Դանակով զինված 25-ամյա Ռոջեր Հեդգլետը ձերբակալվել է Սպիտակ տան մոտ՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նա ցանկացել է ներխուժել Սպիտակ տուն եւ սպանել նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Ոստիկանները դանակով զինված տղամարդը ներխուժման փորձից առաջ արդեն նկատել էին Սպիտակ տան մոտ՝ զբոսնելիս։ Հեդգլետը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա կանցնի հոգեկան առողջության հետ կապված հետազոտություն։ Առգրավվել է նաեւ նրան պատկանող մեքենան։



 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb