Ծուռ հայելիների թագավարությունն է

Տեսանկյուն 15.06.2019   11:31   523

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ԳՄ քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ամենայն հայոց փեսա Միշիկը հերթական հոդվածն է գրել, որտեղ բարիկադները քանդելու, համերաշխության, մարդասիրության կոչ է անում՝ պնդելով, թե մենք սենց առաջ չենք գնա։

Ամեն ինչ ճիշտ է ասում։ Բայց կարևոր է ոչ միայն էն, թե ինչ է ասվում, այլ նաև էն, թե ով է ասում։ Անհնար է գերագնահատել մեդիա դաշտը զուգարանի, երկիրը՝ կրկեսի վերածելու գործի մեջ սույն փեսայի ջանքերը։

Հենց ինքն է էդ բարիկադները փորել ու հակառակ կողմերում տեղակայել «հայրենասերներին ու «դավաճաններին», «գրանտակերներին» ու «պետականամետերին» և այլ բազմաթիվ իրական ու հորինած խմբեր։ Հենց նա է էդ մեդիայի միջոցով փորձել ճնշել (ի դեպ, բավականին արդյունավետ) քաղաքական մտքի ու մշակույթի զարգացումը։

 Mikayel Minasyan, մարդ հավես ունենար, էս ձեր տեքստի եռապատիկի չափով մենակ ձեր կատարած իդեոլոգիական «քաջագործությունների» փաստգրումը կարող էր անել։

Ծուռ հայելիների թագավարությունն է, էլի։ Ով ա ում ու ինչ սովորեցնում…»։


 Պիտակներ
         Միշիկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz