Covid-19-ի հետ կապված նոր ծրագիր` Վրաստանում ազգային փոքրամասնությունների համար

Աշխարհ 04.12.2020   11:47   90

Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմի հաղորդմամբ՝ մեկնարկել է Covid-19-ի հետ կապված ազգային փոքրամասնությունների իրազեկման հերթական արշավը, հայտնում է Aliq.ge-ն։

Ելնելով համաճարակային իրավիճակից և կառավարության համակարգող խորհրդի որոշումներից՝ պետնախարարի ապարատը ազգային փոքրամասնությունների լեզուներով սկսել է 3 բաղադրիչներից կազմված կարևոր տեղեկատվական արշավ․ դռնեդուռ սկզբունքով բնակչության մեջ կտարածվի շուրջ 100 000 (վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն) գրքույկ, հատուկ վերապատրաստված երիտասարդ կամավորների խումբն առցանց տեղեկատվական հանդիպումներ կանցկացնի ազգային փոքրամասնությունների երիտասարդների հետ, կառավարական 1441 թեժ գծի աշխատանքն իրականացնելու համար ընդունվել են երկլեզու օպերատորներ:


 Պիտակներ
         covid-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz