COVID-19-ի դեմ կատարվել է 55557 պատվաստում․ ԱՆ

Իրադարձային 14.06.2021   11:01   48

Պատվաստումային գործընթացը շարունակվում է: ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 13-ի դրությամբ՝ կատարվել է 55557 պատվաստում։

Հիշեցում.
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։

Պատվաստումներն անվճար են։

«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:


 Պիտակներ
         պատվաստում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz