Չինուհին ավելի քան 1400 դոլար է ծախսել կատվի պլաստիկ վիրահատության համար

Աշխարհ 18.05.2021   22:15   476

Չինաստանում կատվի տիրուհուն մեղադրել են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար, քանի որ նա իր տնային կենդանուն «պլաստիկ վիրահատության» է ենթարկել՝ գրում է Mirror-ը։

Կինը համարել է, որ կատուն «տգեղ» է և որոշել է աչքերի ձևը փոխելու պլաստիկ վիրահատություն կատարել։ Վիրահատությունը նրա վրա 1400 դոլար է նստել։

Նանկին քաղաքում տնային կենդանիների հիվանդանոցի աշխատակիցների խոսքերով, երկու կոպի վիրահատությունը շատ տարածված է, և շատերը գերադասում են անել դա, որպեսզի իրենց կենդանիները կարողանան ցուցահանդեսների մասնակցել։

Սակայն կատուների դեպքում վիրահատության ժամանակ կարող է առողջությանը վտանգ սպառնալ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz