Չինաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 15 նոր դեպք

Աշխարհ 09.07.2020   11:09   276

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ անցած մեկ օրվա ընթացքում Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, որից 6-ը՝ ասիմպտոմ։

Նշվում է, որ բոլոր՝ 9 ակտիվ արտահայտված և 6 ասիմպտոմ դեպքերը «ներմուծված» են, այսինքն՝ վարակված քաղաքացիներն այլ երկրներից են մուտք գործել Չինաստան։

Համավարակի ամբողջ ընթացքում Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 83,581 դեպք: Հիվանդությունը հաղթահարել է 78,5 հազար մարդ, մահացածների թիվը 4.6 հազար է։

Ըստ պաշտոնական տվյալների, աշխարհում կորոնավիրուսային հիվանդության 12, 007, 327 դեպք է հաստատվել, մահացել է 548,7 հազար մարդ, առողջացածների թիվը 6,5 միլիոն է։


 Պիտակներ
         covid-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz