Հայտնաբերվել են 250 մլն տարեկան «բադակտուցի» մնացորդներ

Science News 12.05.2021   23:00   1339

Չինաստանի Հեբեյ նահանգում հնէաբանները հայտնաբերել են մի հնագույն սողունի քարացուկներ, որը շատ նման է ժամանակակից բադակտուցին:

Հայտնագործությունն ապշեցրել է անգամ փորձառու մասնագետներին: Ենթադրվում է, որ այդ կենդանին ապրել է մոտ 250 միլիոն տարի առաջ: Գիտնականները հետազոտությունների արդյունքներն ու հայտնաբերված քարացուկների լուսանկարները հրապարակվել են Scientific Reports պարբերականում:

Գիտնականները հետազոտել են քարացուկներն ու եկել այն եզրահանգման, որ կենդանին ապրել է ջրում և գրեթե ոչնչով չի տարբերվել ժամանակակից բադակտուցից: Արտաքին միակ տարբերությունը հնագույն կենդանու ահռելի չափերն են:

Դեյվիսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Ռյոսուկե Մոտանիի խոսքով՝ հայտնաբերված կենդանին բավական տարօրինակ էր:

«Դա շատ տարօրինակ կենդանի էր: Երբ ես սկսեցի մտածել, թե ինչպես կարող էր գործել նրա օրգանիզմը, ես շփոթվել էի: Ամենայն հավանականությամբ այն շատ վատ էր լողում և ժամանակակից ծովերում գոյատևման հնարավորություն չէր ունենա: Մյուս կողմից՝ այն ժամանակ այս «բադակտուցները» մրցակիցներ չունեին», - նշել է Մոտանին:

Հայտնաբերված քարացուկները գիտնականներն արդեն անվանել են «մեզոզոյան բադակտուց»: Նոր հայտնագործությունից հետո բազմաթիվ փաստեր, որոնք նախկինում ճշմարիտ էին թվում, պետք է վերանայվեն, քանի որ այժմ գիտնականները կասկածում են, որ բադակտուցների էվոլյուցիայի վերաբերյալ իրենց ունեցած փաստերը մոտ են իրականությանը:


 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz