Չինաստանում գործարկվել է ուղտերի համար աշխարհում առաջին լուսացույցը

Արտառոց 30.05.2021   22:00   118

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Չինաստանում գործարկվել է ուղտերի համար աշխարհում առաջին լուսացույցը: Լուսացույցը տեղադրվել է Մինշա լեռան վրա եւ Դունհուան քաղաքում գտնվող Կիսալուսնի աղբյուրի մոտ։

Հատկապես վերջին տարիներին հյուսիս-կենտրոնական Գանսու նահանգի տարածքը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում: Ուղտերով շրջագայությունները հատկապես գրավիչ են այցելուների համար, ովքեր այժմ նոր լուսացույցերի շնորհիվ ապահով կլինեն խորդուբորդ ճանապարհներին։

Սարքն ունի ազդանշաններ ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ ուղտերի համար, որոնք շարժվելիս կանաչ են դառնում, իսկ կանգ առնելիս՝ կարմիր:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz