Չինաստանում գնացքը վրաերթի Է ենթարկել երկաթուղու բանվորներին

Արսենալ 04.06.2021   14:00   71

Առնվազն ինը մարդ Է զոհվել ՉԺՀ-ի հյուսիս - արեւմուքի Գանսուի նահանգում երկաթուղու բանվորների գնացքով վրաերթի հետեւնքով: Այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստատեսության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 4-ին տեղական ժամանակով 05:19-ին (երեւանի ժամանակով 01:19-ին) Ցզինչուանի քաղաքային օկրուգի տարածքում, երբ Ուրումչիից (Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջան) Հանչժոու (Չժեցզյանի նահանգ) մեկնող № к596 գնացքը վրաերթի Է ենթարկել բանվորներին, որոնք շինարարական աշխատանքներ են կատարել երկաթուղում: Այլ մանրամասներ առայժմ չեն հայտնվում:

Տեղում ընթանում են փրկարարական աշխատանքներ, միջադեպի պատճառները պազվում են, կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         գնացք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz