Չինաստանում երրորդ մարդն է մահացել է նոր տեսակի կորոնավիրուսից

Աշխարհ 20.01.2020   16:27   943

TASS-Ի փոխանցմամբ՝ Չինաստանի Հուբեյ նահանգում երրորդ մարդն է մահացել նոր տեսակի կորոնավիրուսից։

Մասնագետները հունվարի 18-ին գրանցել են վարակի 59 նոր դեպք, իսկ հունվարի 19-ին՝ 77 նոր դեպք: Վերջին երկու օրվա ընթացքում կորոնավիրուսի նոր տիպը հայտնաբերվել է  66 տղամարդու և 70 կնոջ մոտ։ Ամենաերիտասարդ հիվանդը 25 տարեկան է, ամենածերը՝ 89 տարեկան:

Նոր տեսակի կորոնավիրուսով ընդհանուր առմամբ 198 մարդ է վարակված:

Նշվում է, որ հիվանդության ախտանիշներն են տենդը, հազը և շնչառության վատացումը։


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz