Չինաստանում բացվել է ամենաերկար երկհարկանի կամուրջը

Արտառոց 09.10.2019   15:34   455

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Չինաստանի Յուհան քաղաքում բացվել է աշխարհում ամենաերկար երկհարկանի կամուրջը:

«Յանցզի գետի վրայով անցնող Յանշանի կամուրջը աշխարհում ամենաերկար երկհարկանի կախովի կամուրջն է»,- ասել է կառույցի գլխավոր հատակագծող Սյու Հունգին:

Կամուրջի ընդհանուր երկարությունը 4,12 կմ է:

Կամուրջի վերևի հարկը վեց մասից է բաղկացած, որոնց վրա թույլատրելի արագությունը ժամում 80 կմ է, ներքևի կամուրջը նույն չափսի է, սակայն թույլատրելի արագությունն այստեղ 60 կմ/ժ է:

Կամուրջի վերևի հատվածում նաև հետիոտնի համար երկու մայթ է նախատեսված, իսկ ներքևինը հեծանվաուղի ունի և հետիոտների համար մի քանի հատվածներ: 


 Պիտակներ
         Չինաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz