Չինաստանում 4 մարդու կյանք խլած կորոնավիրուսը հասել է Հարավային Կորեա

Աշխարհ 21.01.2020   15:35   912

Չինաստանի Ուհան քաղաքում մահացել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակված 4-րդ մարդը։ Այս մասին հայտնում է առողջապահության տեղի կոմիտեն։

Ներկայում բուժում է ստանում 169 մարդ, որոնցից 9-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 35-ինը՝ ծանր։

Ավելի վաղ իշխանությունները հաստատել էին մարդուց մարդուն նոր կորոնավիրուսի փոխանցման հնարավորությունը։

Լայնածավալ համաճարակի վտանգը ստիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հունվարի 22-ին արտահերթ հանդիպում անցկացնել։

Կորոնավիրուսը տեղափոխվել է Հարավային Կորեա։ Բնակչուհին Չինաստան այցից հետո հիվանդացել է թոքաբորբով, որն առաջացել է կորոնավիրուսի նոր տեսակից։


 Պիտակներ
         կորոնավիրուս, Չինաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz