Չեխիայում 6-ամսյա դադարից հետո վերաբացվում են հանրային օբյեկտները

Աշխարհ 31.05.2021   15:01   59

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Չեխիայում 6-ամսյա դադարից հետո վերաբացվել են հանրային սննդի վայրերը՝ ռեստորանները, սրճարանները՝ թույլ տալով մուտք գործել կորոնավիրուսային թեստի բացասական արդյունքի, կամ նախապես վարակված լինելու մասին տեղեկանքի ներկայացման դեպքում։

Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխիը։

«Երկուշաբթի օրվանից հանրապետությունում կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական սահմանափակումների զգալի թուլացում կլինի: Կվերաբացվեն ռեստորանները, սակայն՝ հստակ կանոններով», - ասել է նախարարը:

Ըստ նրա՝ հանրային սննդի վայրերում մեկ սեղանի շուրջ նստողների թիվը չպետք է գերազանցի 4-ը՝ բացառությամբ բազմանդամ ընտանիքների: Բացի այդ, Չեխիայում սկսելու են գործել լողավազաններն ու առողջապահական կենտրոնները՝ սովորականից 2 անգամ ավելի քիչ ծանրաբեռնվածությամբ։ Այս ամենի համար մարդիկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային թեստի բացասական արդյունք, նախապես վարակված լինելու մասին թուղթ կամ վարակի դեմ պատվաստված լինելու մասին վկայագիր։

Չեխիայում առկա սահմանափակումների թուլացումը կապված է կորոնավիրուսային վարակի տարածման տեմպերի թուլացմամբ։


 Պիտակներ
         Չեխիայում, Չեխիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz