Ծակծկոց և թմրածություն մատներում. Կարպալ թունելի համախտանիշ

Իրազեկիչ 10.09.2020   12:00   54

Եթե դուք տևական ժամանակ աշխատում եք համակարգչի մկնիկով կամ ձեռքով այլ աշխատանք եք կատարում՝ հնարավոր է, որ լուրջ չընդունեք կամ չնկատեք մատներում աստիճանաբար ուժգնացող ծակծկոցները եւ թմրածության զգացողությունը:

Իրականում այս ախտանիշները կարող են խոսել մի շատ լուրջ եւ տարածված խնդրի մասին, որը կոչվում է Կարպալ (դաստակային) թունելի համախտանիշ:

Կարպալ թունելի համախտանիշը վերին վերջույթների տարածված պաթոլոգիաներից է: Առաջանում է միջին նյարդի (n.medianus) ճնշման արդյունքում: Պատճառներն են միօրինակ և մոնոտոն շարժումները, տարբեր տրավմաները, ինչպես նաեւ՝ ժառանգական գործոնը: 

Ի դեպ, հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ:

Կարեւոր է ախտանշանների ի հայտ գալուն պես դիմել բժիշկի, քանի որ հետագայում հիվանդությունը բարդանալու միտում ունի:

Կարպալ թունելի համախտանիշը վաղ շրջանում կարող է նահանջել մի քանի շաբաթ ճաճանչ-դաստակային հոդի օրթեզ կրելու արդյունքում, սակայն ուշացած դեպքերում վիրահատական միջամտության կարիք է լինում:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Աղբյուրը` Clevelandclinic.



 Պիտակներ
         Կարպալ թունել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb