ByteDance-ը հրաժարվել է TikTok-ի ամերիկյան մասնաբաժաինը վաճառել Microsoft-ին

Network News 14.09.2020   18:53   45

Ամերիկյան Microsoft ընկերությունը հայտնել է, որ չինական ByteDance ընկերությունը հրաժարվել է իրեն վաճառել TikTok-ի ամերիկյան մասնաբաժինը, գրում է The Guardian-ը։

«ByteDance-ը մեզ այսօր հայտնել է, որ TikTok-ը չեն վաճառի Microsoft-ին։ Մենք վստահ ենք, որ մեր առաջարկն օգտակար կլիներ TikTok-ի օգտատերերի համար և միևնույն ժամանակ կպաշտպաներ ազգային անվտանգության շահերը»,- հայտնել է Microsoft ընկերությունը:

 ԶԼՄ-ների տվյալներով՝ ByteDance-ը որպես ամերիկյան TikTok-ի գնորդ է ընտրել Oracle ընկերությանը, սակայն գործարքը դեռևս պետք է արժանանա Պեկինի և Վաշինգտոնի հավանությանը։

 



 Պիտակներ
         TikTok


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb