Բուֆոնը` A Սերիայում 11 մետրանոց հարված հետ մղած ամենատարեց դարպասապահ

Սպորտ 13.05.2021   19:15   147

Թուրինի «Յուվենտուսից» հեռանալու մասին հայտարարած Ջանլուիջի Բուֆոնը դարձել է Իտալիայի առաջնության խաղում 11 մետրանոց հարված հետ մղած ամենատարեց դարպասապահը, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

«Սասուոլոյի» դեմ А Սերիայի 36-րդ տուրի խաղում (3:1) իտալացի դարպասապահը 11 մետրանոց հարված է հետ մղել 43 տարեկան 104 օրականում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բուֆոնը հայտնել էր, որ այս մրցաշրջանի վերջում կհեռանա «Յուվենտուսից»: Ակումբի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ Բուֆոնը հայտարարել էր, որ մտադիր է կարիերան ավարտել 2023 թվականի ամառվանից ոչ ուշ:


 Պիտակներ
         Բուֆոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz