ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի բարեկեցիկ ապագայի ապահովմանը

Հայեր 25.01.2019   11:30   740

ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի բարեկեցիկ ապագայի ապահովման վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը։

«Երեկ ես զանգահարեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին, որպեսզի շնորհավորեմ նրան վերընտրվելու կապակցությամբ և ողջունեմ հայ ժողովրդին՝ դեկտեմբերին անցկացված ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ։ ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի բարեկեցիկ ապագայի ապահովման նրա ջանքերը»,- նշել է Բոլթոնը։


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Ջոն Բոլթոն, ԱՄՆ, Հայաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz