Բողոքի ակցիաներ Վերաքննիչ դատարանի առջև

Իրադարձային 14.06.2019   11:03   389

ՀՀ վերաքննիչ դատարանի առջև բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ նա նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմախոսները:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Դատախազության բողոքների քննությունը:

Դատախազությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու, ինչպես նաև` Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ստորագրությամբ փոխարինելու մասին որոշումները։

Հունիսի 12-ին դատական նիստը հետաձգվել էր, քանի որ գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, և Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել էին, որ իրենց լիարժեք տրամադրվեն գործի նյութերն ու փաստաթղթերը։

Միջնորդություն էր ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, որովհետև պարզ էր դարձել, որ գործի նյութերը 5 հատորով ավելացել են, և պաշտպանի խոսքով` իրենց ժամանակ է պետք` դրանց ծանոթանալու համար։


 Պիտակներ
         ակցիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz