Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

Իրադարձային 03.06.2019   10:49   457

Այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի գործողություն է իրականացվում։ Ցուցարարները պահանջում են չընդունել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք կիրառելու մասին օրինագիծը:

Ակցիային մասնակիցներն անօրինական են համարում նման օրենքի ընդունում՝ նշելով, որ ցեմենտի ներմուծման դեպքում տուրքի սահմանումը մենաշնորհային դիրք է տալու մեկ կազմակերպությանը, ինչը հանգեցնելու է շուկայում բազմաթիվ կազմակերպությունների դուրսմղմանը:

Ցուցարարների տարածած հայտարարությունում ասված է.

«Մենք բազմաթիվ փաստերով ցույց ենք տվել, որ ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի կողմից ներկայացվում են կեղծ տվյալներ, օրենքի նախագիծը ներկայացվում փնթի ձեւով՝ առանց ուսումնասիրելու իրական վիճակը, փորձ է արվում բոլոր հնարավոր ձեւերով՝ այդ թվում անօրինական, ԱԺ-ում անցկացնել ցեմենտի ներմուծման վրա տուրք սահմանելու օրենքի նախագիծը: Մենք բոլորս ակտիվ աջակցել ենք հեղափոխությանը՝ հույս ունենալով, որ ապրելու ենք օրինական, ազատ եւ մրցունակ տնտեսություն ունեցող երկրում, հետեւաբար թույլ չենք տա, որ նման մեթոդներով փորձեն նորից մեկ կազմակերպության շահը վեր դասել ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպությունների եւ անհատների, ինչպես նաեւ սպառողների շահերից եւ հանուն ինչ-որ մեկին մենաշնորհային դիրք տրամադրելու ԱԺ պատգամավորներն օրենքի խախտումներով օրենք ընդունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։


 Պիտակներ
         բողոքի ակցիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz