Բժիշկները թույլ չեն տվել Նավալնիին տեղափոխել Գերմանիա

Իրադարձային 21.08.2020   11:54   151

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ԿԴՊ) ղեկավար Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ բժիշկները նրա վիճակը գնահատում են տեղափոխման ոչ ենթակա:

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է Մոսկվայից ժամանած մասնագետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ: Նրանք ասել են, որ Նավալնին շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում:

Մինչդեռ Յարմիշը Twitter-ում գրել է, որ Նավալնիի վիճակն անկայուն է:

Նա գտնվում է Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

ԿԴՊ-ում կարծում են, որ իրենց առաջնորդին թունավորել են: Հիվանդանոցից հայտնել են, որ թունավորումը վարկածներից մեկն է:

Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, բժիշկները Նավալնու մոտ չեն հայտնաբերել ինսուլտի, սրտի կաթվածի կամ վարակի ախտահարումների, ներառյալ կորոնավիրուսի նշաններ:

Այսօր առավոտյան Գերմանիան կոմայի մեջ գտնվող հիվանդներին տեղափոխելու համար սարքավորումներով հագեցած հատուկ բժշկական ինքնաթիռ է ուղարկել Ռուսաստանի Նավալնիին Բեռլին բուժման տեղափոխելու համար: 

Ռուսական կողմը տվել էր բոլոր անհրաժեշտ թույլտվությունները՝ Ռուսաստանից Նավալնիին տեղափոխելու համար: Նշվում էր, սակայն, որ տեղափոխման որոշումը կկայացվի բժշկական խորհրդակցությունից հետո։


 Պիտակներ
         Նավալնի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz