Բիտքոինն էժանացել է 11․15 տոկոսով

Network News 22.06.2021   16:04   49

Բիտքոին կրիպտոարժույթն էժանացել է 11․15 տոկոսով և արժե 31,750 դոլար 91 ցենտ։ Այս մասին հայտնում է Coindesk կայքը:

Վերջին 10 օրում կրիպտոարժույթն էժանացել է մոտ 10 հազար դոլարով։

Գնանկման վերջին ալիքը սկսվել է Չինաստանից ստացված բացասական նորություններից հետո։ Վերջին 2 շաբաթում 4 նահանգներ մայնինգի արգելք են սահմանել, իսկ օրերս տեղի բանկերը սկսել են արգելափակել թվային ակտիվների հետ կապված գործարքները։

Փորձագետները կարծում են, որ բիտքոինի արժեքը կշարունակի ընկնել, քանի որ շուկայում ուժեղ ազդակներ չկան։


 Պիտակներ
         Բիտքոին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz