Բիթքոինի գինը բարձրանում է

Աշխարհ 23.06.2021   17:15   51

Չորեքշաբթի առավոտյան բիթքոինի արժեքն աճում է երեքշաբթի 30 հազար դոլարից ցածր ընկնելուց հետո։

Այս մասին վկայում են աճուրդների տվյալները:

Binance բորսայում բիթքոինի գինն աճել է 2.98 տոկոսով՝ կազմելով 33875 դոլար: CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա, բիթքոինը թանկանում է 2.94 տոկոսով՝ կազմելով 33 888 դոլար: Ամենուր դինամիկան տրվում է մեկ օրվա կտրվածքով:

Բիթքոինը շտկվում է երեքշաբթի զգալի անկումից հետո, երբ կրիպտոարժույթի արժեքն ընկել էր 30 հազար դոլարի նշագծից ներքեւ: Ցուցանիշն այս մակարդակին է իջել հունվարի 27-ից ի վեր առաջին անգամ


 Պիտակներ
         Բիթքոին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz