Բեզոարյան այծի որսի հանգամանքները պարզվել են

Իրադարձային 06.05.2021   10:53   113

ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ 2020թ. հունվարի 29-ին համացանցում տեղադրված տեսանյութի հանգամանքները պարզելու համար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել էր ՀՀ ոստիկանություն։

✅ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ տեսանյութի բեզոարյան այծի որսը կազմակերպվել է 2017թ. ապրիլ ամսին «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի կողմից, որը հանդիսանում է որսորդական տնտեսություն և իր գործունեությունը ծավալում է ՀՀ կենդանական աշխարհի մասին օրենքի 27.2-րդ հոդվածի համաձայն, նաև ՀՀ բնապահպանության նախարարության և «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով:

✅Ներկայումս ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է մասնավոր ընկերությանն («Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները պետության տնօրինմանը հետ վերադարձման, պայմանագիրը խզելու գործընթաց, ինչպես նաև մշակել է ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծ:


 Պիտակներ
         բեզոարյան այծ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz