Բայրաքթար. Մինչև 2023–ը Թուրքիան կստեղծի անօդաչու ռազմական ինքնաթիռի նախատիպը

Արսենալ 03.05.2021   22:30   146

Razm.info-ի հաղորդմամբ՝ թուրք ինժեներները սկսել են «ակտիվորեն աշխատել» տեղական անօդաչու ռազմական ինքնաթիռի ստեղծման ուղղությամբ․ այս մասին իր թելեգրամյան հրապարակման մեջ հայտնել է թուրքական «Բայքար» ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության 100 ամյակին ընդառաջ, ներկայացնել դրանց առաջին նախատիպը։

Բայրաքթարը նաև անդրադարձել է ԱՄՆ կողմից Թուրքիային F-35–երի ծրագրից հեռացնելուն՝ նշելով, որ դա «երկարաժամկետ հեռանկարում կնպաստի Թուրքիայի ռազմարդյունաբերության զարգացմանը»։

Հիշեցնենք, որ «Բայքար» ընկերությունն է արտադրում Բայրաքթար (Bayraktar) հարվածային ԱԹՍ-ները, որոնք կիրառվել են Սիրիայում, Լիբիայում և Արցախյան պատերազմում


 Պիտակներ
         բայրաքթար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz