Բայդենը G7-ի գագաթնաժողովում հաստատել Է ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային

Աշխարհ 17.06.2021   09:05   90

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հաստատել Է Վաշինգտոնի կողմից Ուկրաինային ցուցաբերվող անվերապահ աջակցությունը:

«Ես հաստատել եմ ԱՄՆ-ի անսասան հանձնառությունը ՝ աջակցելու Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք պայմանավորվել ենք դիվանագիտությամբ զբաղվել Մինսկի համաձայնությունների կատարման համար», - ասել է նա Ռուսաստան - ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքներով։

Բայդենը որեւէ մանրամասնություն չի ավելացրել այն մասին, թե ինչ հունով է խոսքը գնացել Ուկրաինայի մասին, ի տարբերություն Պուտինի, որն առանձին մամուլի ասուլիսի ժամանակ հանգամանորեն բացատրել է ռուսական դիրքորոշումը Մինսկի համաձայնագրերի կատարման վերաբերյալ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բայդենի՝ Եվրոպա այցի նախաշեմին, ակտիվորեն ձգտում էր, որպեսզի ԱՄՆ-ն հանդես գա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության օգտին: Սակայն դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով Բայդենը նշել է, որ դրա ժամանակը դեռ չի եկել։ Նա նշել է, որ Կիեւին անհրաժեշտ է ազատվել կոռուպցիայից, ինչպես նաեւ աջակցություն ստանալ ՆԱՏՕ-ի մյուս երկրների կողմից իր անդամակցությանը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz