Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա՝ խոսելով Հայոց ցեղասպանության մասին. Բլինկեն

Քաղաքական 29.04.2021   08:19   91

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ խոսել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին:

Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ:

«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ուներ հարգել զոհերի հիշատակը և ոչ թե մեղքը բարդել որևէ մեկի վրա: Եվ, իհարկե, մեր ուշադրության կենտրոնում էին գտնվում Օսմանյան կայսրության վերջին օրերի իրադարձությունները», -ասել է Բլինկենը:

Նրա խոսքով՝ Բայդենը շարադրել է իր վաղեմի տեսակետները, երբ նրա անունից Սպիտակ տունը հանգստյան օրերին գրավոր հայտարարություն էր տարածել, որում Ամերիկայի ներկայիս ղեկավարը ճանաչել էր Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz