Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային հանդիպում է ունեցել դատավորների հետ

Իրադարձային 27.05.2021   12:10   117

Մայիսի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է Առաջին ատյանի վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահին: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։

Տեղի ունեցած քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել «Էքս օֆիսիո» սկզբունքի կիրառելիության արգելքի հնարավորությանը վարչական վերաքննիչ վարույթում, գրավոր վարույթի հնարավորությանը վերաքննիչ վարչական դատավարության ընթացակարգում, ինչպես նաև համակարգում առկա առաջնահերթ լուծումներ պահանջող մի շարք խնդիրների, մասնավորապես՝ դատարանների բեռնաթափմանն ու աշխատակազմերի համալրմանը վերաբերող հարցերի:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն


 Պիտակներ
         Բարձրագույն դատական խորհուրդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz