Բաքվում ծնված հայազգի գործիչը Կիևի շրջանի նահանգապետ է նշանակվել

Հայեր 27.06.2019   18:42   589

Ուկրաինայի նախարարների կաբինետը հաստատել է 8 նոր նահանգապետերի թեկնածուներին պաշտոններին նշանակելու որոշումները: Կիևի շրջանի նահանգապետ է դարձել 35-ամյա հայազգի Միխայիլ Բնո-Հայրիյանը: Այս մասին հաղորդում է «ПРЯМИЙ» հեռուստաալիքը:

Միխայիլ Բնո-Հայրիյանը ծնվել է Բաքվում: Սովորել է Մոսկվայի և Կիևի միջազգային հարաբերությունների ինստիտուտներում: Նախկինում աշխատել է Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատանը, մինչ 2014թ. Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել:


 Պիտակներ
         Կիև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz