Այսպիսի բարոյական կեցվածք, թերևս իր նախադեպը չունի․․․ Լևոն Տեր-Պետրոսյան

Քաղաքական 14.06.2021   14:30   67

«Թերեւս քչերն են հիշում, որ 1998-ի իմ հրաժարականի պահին միաժամանակ հրաժարական տվեցին, այսպես կոչված, նախկին կամ ՀՀՇ-ական իշխանության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակյանը եւ Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գեւորգյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տարածքային կառավարման նախարար Գալուստ Գամազյանը, Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, Արմավիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Փափազյանը, Հանրապետության նախագահի խորհրդականներ Վահագն Խաչատրյանը, Նիկոլ Շահգալդյանը, Կարեն Շահինյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը, մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանը, կադրերի բաժնի վարիչ Ժոզեֆ Ավետիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթի խմբագիր Արմեն Խանբաբյանը։

Այսպիսի միահամուռ հրաժարական, այսպիսի քաղաքական, ինչու չէ, բարոյական կեցվածք, թերեւս իր նախադեպը չունի պետությունների պատմության մեջ՝ կեցվածք, որ աներեւակայելի է սպասել իրենց աթոռներին կառչած ներկա քրեական իշխանություններից»։

Լևոն Տեր-Պետրոսյան, 16 նոյեմբերի, 2007թ.


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz