Այսօր ևս Անվտանգության խորհրդի նիստ կկայանա

Իրադարձային 13.05.2021   11:14   83

Կառավարության այսօրվա  նիստից հետո կկայանա Անվտանգության խորհրդի նիստ: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«ԱԽ նիստում ավելի մանրամասն կքննարկենք իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները և կկայացվեն անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ: Բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել և այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական ու սկզբունքային, -հայտարարել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ երեկ Սյունիքի մարզի Սև լիճ կոչվող տարածքում ադրբեջանցի զինվորականները հատել են ՀՀ պետական սահմանը: Ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար երեկ գիշերը հրավիրվել է ԱԽ նիստ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz