Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նիստը

Օրենքի ուժով 12.06.2019   10:22   669

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։
Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել է Փաշինյանը:

Այս գործով դատական առաջին նիստը կկայանա այսօր՝ 16:30-ին: Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին:


 Պիտակներ
         Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz