Այսօր Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է

Օրացույց 28.04.2019   09:00   1250

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (International Labour Organization) ապրիլի 28-ը հայտարարել է Աշխատանքի անվտանգության միջազգային օր կամ Աշխատանքի վայրում անվտանգության ու առողջության պահպանման համաշխարհային օր (World Day for Safety and Health at Work)։

Առաջին անգամ այս օրը նշվել է 2003 թվականին։ Աշխատանքի անվտանգության միջազգային օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել աշխատանքային պայմանների անվտանգության խնդրին։ Այսօր օրը նշվում է ավելի քան 100 երկրներում։

ԱՄԿ-ի տվյալներով՝ աշխարհում ամեն օր 6300 մարդ (տարեկան 2,3 միլիոն մարդ) է մահանում աշխատանքի վայրում դժվախտ պատահարներից կամ մասնագիտական հիվանդություններից։ Այս թվից միայն 317 հազար դեպքերն են մահվան ելքով դժբախտ պատահարները, իսկ մոտ 1,7-2 մլն մահվան դեպքերը աշխատանքի հետ կապված հիվանդությունների արդյունք են։


 Պիտակներ
         Միջազգային օրեր, ապրիլի 28


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz