Ավետարան ըստ գելի․․․ Ֆեյսբուքյան «բանահյուսություն»

Հայեր 03.07.2021   20:00   272

 «Մի օր, երբ այնքան շոգ էր և ամենադատավոր ու ամենահումորով ֆեյսբուքահայությանը տիրել էր ձանձրույթը, օգնության հասավ Գայլը, կամ ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ Գելը, և սկսվեց ֆեյսբուքահայերի ժողովրդական բանահյուսությունը՝ անսահաման հումորով, ժամանակի էությունն ու մարդկանց հուզող բոլոր թեմաներն արտացոլող:

Ֆեյսբուքահայության բառաիմաստություններն ուսումնասիրող Թագուհի Ղազարյանը որոշեց հավաքագրել ու ամբողջացնել ժողովրդական բանահյուսության այս հրաշալի պատառիկները՝ այն սերունդներին փոխանցելու անթաքույց ցանկությամբ»: 

Գելի գլխին ավետարան են կարդում, ասումա ա՝ Էդի կեղծ օրակարգ ա:

***
Քոչարյանի վախտով գելի գլխին ավետարան չէին կարդում:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, սանկցիա է կիրառում:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա.
-Սպասի, Menu.am-ը գառի շաուրմեն բերեց, մի կտոր հաց ուտենք, էլի կշարունակես:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, էլի ասում է՝ ռուսը չլնի կորած ենք:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ բռատ թող ես աուդիոգիրքը կլսեմ։

***
Գելի գլխին ավետարան են կարդում, պարզվում ա գեյ ա, ոչ թե գել:

***
Եհովայի վկաները գելի գլխին ավետարան են կարդում։
Ասում ա՝ ոչխարը սարն անց կացավ։
Սրանք էլ թե՝
-Ուր ա, կակռազ մենք էլ ոչխար ենք ման գալիս։

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ ես կարմիր գլխարկին եմ հավատում:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, դառնում ա աթեիստ:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ իսկ Պաուլո Կոելյո չունե՞ք:

***
Գելի գլխին ռեփ են կարդում, ասում ա.
-Ապե, ես դանդաղ արտասահմանյան եմ լսում մենակ:

***
Գելի գլխին էնքան ավետարան կարդացին, անգիր արեց:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ ես դրա կինոն եմ տեսել:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ հայերենի համար սեղմեք 1:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ Մոնիկա, պտտիր վագրի գլուխը:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում է՝ գլխիս հարմար չէ, կողքս նստեք, հանգիստ կարդացեք:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա.
-Որ խնդրեմ, նկարս կմեծացնե՞ք լայքեք:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ ես լոգանքի գել եմ, debil:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ ես գել պոսլե բրիծյա եմ, դեմից թրաշի փրփուրի գլխին կարդացեք, նոր…

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասըմա՝ ես մուսուլման եմ, իմ գլխին ղուրան կարդա, debil…

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասըմա՝ ես մարդկանց լեզուն չեմ հասկանում, debil…

***
Գելի գլխին ավետարան կարդացին, գելը գործերը տվեց ճեմարան:

***
Թե գելի գլխին ավետարան կարդացողի ազատ հաստիք կլինի, ձեն հանեք, ընդունվեմ, աշխատեմ:

***
Ավետարան ըստ գելի:

***
Վիտալի Բալասանյանի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ Միայնակ Գայլը ահաբեկիչ ա:

***
Գելը հենց ֆեյսբուքահայ է տեսնում, իրան գառի տեղ ա դնում, որ գլխին ավետարան չկարդան:

***
Կճոյանի գլխին ավետարան են կարդում, ասում է՝ թողեք գնամ, բենթլիս մնաց:

***

Օսիպյանի գլխին ավետարան են կարդում, ասում ա.
-Դիմեք 02 լրատվական բաժին:

***
Պապայի գլխին ավետարան ես կարդում, ասում ա՝ սաղ մերդ ա մեղավոր:

***
Մամայի գլխին ավետարան ես կարդում, ասում ա՝ պապայիցդ ուզի:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, էթում Եհովայի վկա ա դառնում:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ ախպեր, հերիք չի՞ ձեր աղանդները տարածեք մեր ազգով մեկ:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ ես աղվեսն եմ:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ այ աննասուն, դու ուրիշ կենդանու անուն չգիտե՞ս:

***

Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ սպասի Իչան պրծնի, նոր էլի։

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա` Երևանը մենք ենք:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, անֆրենդ ա անում:

***
Էն կարգի շոգ ա, որ գելի գլխին ավետարան են կարդում, ավետարանը վերցնում, սկսում ա իրան հով անելը:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, նաուշնիկները հանում ա, ասում ա.
– Կներեք, ի՞նչ:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ թե ռեպ ունեք, ռեպ կարդացեք:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ Latinatari hamar knereq:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա.
– Մեյլս տամ, էլ. տարբերակով ուղարկեք, կկարդամ հետո:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ ելք կաաա:

***
Գելի գլխին ավետարան են կարդում ասում ա.
-Լինք կա՞:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, սքրինշոթ ա անում, գցում ա սայթ:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա.
– Իսկ արտասահմանյան ի՞նչ կառաջարկեք:

***
Հրեշների գելի գլխին ավետարան են կարդում, էլի ասում ա՝ յայիսնիցան տոլկո ս պամիդոռոմ։

***
Գելի գլխին ավետարան են կարթում, ասում ա.
-Ապեր, կարդումը Դ-ով ա գրվում:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, տեղում լայվ ա մտնում:

***
Նազենի Հովհաննիսյանը գելի գլխին Ավետ Բարսեղյան ա կարդում:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա.
– Չէ, թող քնի, մեկ ա չեմ գրելու:

***
Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում ա՝ շուտ արա, Չակորը սկսվեց:

***
Գելի գլխին քարոզարշավ են անում, ասում է.
– Ով գառ տա, նրան էլ կընտրեմ:

***
Գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ ես ռոմաններ եմ սիրում…

***
Շամշյանի գլխին ավետարան են կարդում, նկարում ա գելին։

***
Շամշյանի գլխին ավետարան են կարդում, երկրորդ տեսախցիկն ա միացնում։

***
Ինգայի գլխին ավետարան են կարդում, ասում ա բայց ես Անուշն եմ:

***
Գելը դառնում ա դաշնակ, գլխին ավետարան են կարդում, կարդացողի հետ կոալիցիա ա կազմում:

***
Ոչխարների գլխին ավետարան են կարդում, սրանք ասում են՝ դե պրծեք, ընդե ընտրակաշառք են բաժանում:

***
Գայլի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ ոստիկանը մեր բարեկամն է…

***
Գելի գլխին ավետարան են կարդում, մի երկու ժամ լսում ասում ա.
-Sorry, what?

Ֆեյսբուքյան բանահավաք՝ Թագուհի Ղազարյան

Աղբյուրը՝ granish.org


 Պիտակներ
         երգիծանք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz