Աշխատանքի հրավեր

Իրազեկիչ 25.06.2021   17:00   132

Առողջապահության նախարարությունը պահանջարկ ունի իրավաբանի` իրավաբանական վարչության աշխատանքներում ներգրավելու համար:

Մասնագետի գործառույթներն են.

  1. իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի իրավական ակտերի` օրենքների, Կառավարության որոշումների, վարչապետի որոշումների, Առողջապահության նախարարի նորմատիվ, անհատական և ներքին հրամանների նախագծերի կազմման աշխատանքներ.
  2. մասնակցում է առողջապահության բնագավառի առանձին ոլորտների զարգացման հայեցակարգերի, ռազմավարությունների, քաղաքականության մշակման աշխատանքներին.
  3. կազմում է իրավական եզրակացություններ նախարարության այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
  4. իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի օրենսդրության կատարելագործման ուղղված աշխատանքներ, օրենսդրական բացերի վերացմանն ուղղված առաջարկների ձևավորում և ներկայացում.
  5. տրամադրում է իրավական եզրակացություններ առողջապահության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարության անունից կնքվող միջազգային պայմանագրերի, փոխըմբռման հուշագրերի վերաբերյալ.
  6. իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարաններ նախարարության անունից հայցադիմումների, վճարման կարգադրագրերի, վերաքննիչ, վճռաբեկ բողոքների, ինչպես նաև նախարարության դեմ ներկայացված հայցադիմումների, վերաքննիչ, վճռաբեկ բողոքների պատասխանների կազմման աշխատանքներ.
  7. ներկայացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության շահերը Հայաստանի Հանրապետության դատարաններում.
  8. կազմում է իրավական եզրակացություններ նախարարության անունից կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի, նախարարության այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված պայմանագրերի վերաբերյալ.
  9. իրականացնում է միջազգային պայմանագրերի, կոնվենցիաների, այլ պետությունների կողմից ընդունած իրավական ակտերի ուսումնասիրություն և վերլուծություն:

Ցանկացողները ինքնակենսագրությունը  կարող են ուղարկել  h_sargsyan@moh.am էլեկտրոնային հասցեին` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:


 Պիտակներ
         աշխատանք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz