Աշխարհում մինչ օրս Covid-19-ով է վարակվել ավելի քան 180 միլիոն մարդ

Աշխարհ 24.06.2021   17:30   74

շխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 180 միլիոնը՝ համաձայն Worldometers -ի հունիսի 24-ի տվյալների:

Այսպիսով, այսօր առավոտվա դրությամբ՝ աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 180 373 641 մարդ: Առողջացել է ավելի քան 165 միլիոն մարդ, իսկ ավելի քան 3,9 միլիոնը՝ մահացել:

ԱՄՆ-ը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը համավարակի հետ կապված հիվանդացության և մահվան դեպքերի քանակով: Երկրում ախտորոշվել է ավելի քան 34,4 միլիոն վարակված մարդ: Մահացել է ավելի քան 618 հազար մարդ: Բուժվել է 28,8 միլիոն ամերիկացի:

Հնդկաստանը վարակվածների թվով երկրորդ տեղում է. այնտեղ հայտնաբերվել է ավելի քան 30 միլիոն վարակված: Ավելի քան 392 հազար մարդ մահացել է: Արդեն բուժվել է ավելի քան 29 միլիոն հիվանդ:

Վարակման դեպքերի թվով երրորդ տեղը զբաղեցնում է Բրազիլիան. երկրում գրանցվել է ավելի քան 18,1 միլիոն COVID-19-ով հիվանդ: Մահվան դեպքերը գերազանցում են 597 հազարը: Բրազիլիայում, ինչպես Հնդկաստանում, առկա է կորոնավիրուսային վարակից բուժման բարձր մակարդակ։ Երկրում գրեթե 16,5 միլիոն մարդ կորոնավիրուսով հիվանդ է եղել: Կորոնավիրուսից մահացությունը մեկ միլիոն բնակչի հաշվով արդեն հասել է 501,3-ի:


 Պիտակներ
         covid-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz