Աշխարհում Covid-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 60 միլիոնը

Աշխարհ 25.11.2020   16:00   108

Նոր տեսակի կորոնավիրուսային վարակի բռնկումից ի վեր մոլորակի ավելի քան 60 մլն բնակիչ վարակվել է այդ վիրուսով։ Միայն վերջին մեկ օրվա ընթացքում ի հայտ է բերվել ավելի քան 542 հազար նոր վարակակիր։ Այս մասին են վկայում Worldometers-ի տվյալները։

Մինչ օրս աշխարհում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է 1․4 մլն մարդ, 41․5 մլն-ը՝ ապաքինվել։

Հիվանդացության, մահվան և անցկացված թեստերի քանակով առաջատարը մնում է ԱՄՆ-ն։ Երկրում մինչ այժմ վարակվել է մոտ 13 մլն բնակիչ, մահացել՝ 265․9 հազարը։

Հիվանդացության ցուցանիշով երկրորդ տեղում Հնդկաստանն է (9,2 մլն), երրորդում՝ Բրազիլիան (6,1 մլն)։


 Պիտակներ
         covid-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz