Աշխարհում COVID-19-ից մահացածների թիվը մեկ շաբաթում գերազանցել Է 93 հազարը

Աշխարհ 05.05.2021   15:00   95

Անցած շափբաթ աշխարհում ավելի քան 93 հազար մարդ Է մահացել կորոնավիրուսից, ինչը 6 տոկոսով ավելի Է նախորդ յոթ օրվա համեմատատությամբ:

Վարակվածների թիվն ավելացել Է ավելի քան 5,7 միլիոնով, ինչը մոտավորապես համապատասխանում Է նախորդ շաբաթվա ցուցանիշին, հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ մայիսի լույս 5-ի գիշերը Ժնեւում հրապարակված շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գլոբալ առումով երկրորդ շաբաթն անընդմեջ COVID-19-ի նոր դեպքերի թիվը մնում Է ամենաբարձր մակարդակում այս համավարակն սկսվելուց ի վեր՝ ավելի քան 5,7 միլիոն, ինը շաբաթվա աճից հետո»,- նշել Է կազմակերպությունը՝ հավելելով, որ մահացու վախճանների թիվը «շարունակել Է աճել յոթերորդ շաբաթը շարունակ» եւ մահացել Է ավելի քան 93 հազար մարդ, ինչը 6 տոկոսով ավելի Է, քան նախորդ յոթ օրը:

Ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 2-ն արձանագրել են 5 705 981 վարակվածներ եւ 93 523 մահացու վախճան: Մայիսի 2-ի դրությամբ ընդամենը եղել են ախտահարման 151 812 556 դեպք եւ հիվանդների 3 186 817 մահվան դեպք:


 Պիտակներ
         covid-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz