Աշխարհում COVID-19-ի նոր դեպքերի թիվը նվազում է արդեն 8-րդ շաբաթն անընդմեջ

Աշխարհ 22.06.2021   17:10   56

Ողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշը նվազում է։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

ԱՀԿ տվյալներով՝ անկման միտումը վերաբերում է նաև մահացությանը։ Սակայն վարակման նոր դեպքերի և մահերի թիվը դեռևս շարունակում է բարձր մնալ։ Ամեն րոպե կորոնավիրուսից 6 մարդ է մահանում, այդ իսկ պատճառով պանդեմիայի նկատմամբ հաղթանակը դեռևս հեռու է։

«Աշխարհում COVID-19-ի նոր դեպքերի թիվը նվազում է արդեն 8-րդ շաբաթն անընդմեջ, իսկ մահերի թիվը՝ 7-րդ շաբաթն անընդմեջ։ Դա լավ նորություն է, սակայն վարակման նոր դեպքերի և մահացության թիվը ողջ աշխարհում բարձր է մնում»,-հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։

Անցած շաբաթ գրանցվել է ավելի քան 2․5 մլն նոր դեպք և մոտ 64 հազար մահ։


 Պիտակներ
         covid-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz