Աշխարհում COVID-19 դեպքերի ռեկորդային աճ է գրանցել

Աշխարհ 18.11.2020   17:10   115

Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է շուրջ 4 միլիոնով։

Սա համավարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ մահացությունների թիվն աճել է ավելի քան 59 հազարով:

ԱՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 8-ից 15-ը ընկած ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է վարակի 3.977.223 նոր դեպք և մահացել է 59.699 մարդ:

Երկու ցուցանիշներն էլ զգալիորեն բարձր են նախորդ յոթ օրվա համեմատ, երբ գրանցվել էր 3,695,495 նոր դեպք, և մահացել էր 54,835 մարդ:


 Պիտակներ
         covid-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz