Աշխարհում ամենամեծ մեղուն հայտնաբերվել է Ինդոնեզիայում

Science News 19.06.2019   22:15   860

Հասուն մարդու բթամատի մեծությամբ, բզեզի պես ամուր ծնոտներով ու սովորական մեղվից քառակի անգամ մեծ. Ինդոնեզիայում 38 տարի անց կրկին հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ մեղուն (Megachile pluto):

Ինչպես նշում է The Guardian-ը, 38 տարի շարունակ գիտնականները համարում էին, որ այս տեսակը վերացել է: Սակայն այժմ այն հայտնաբերվել է Հյուսիսային Մալուկու կղզում:

Հյուսիսամերիկացի և ավստրալացի կենսաբանները Megachile pluto-ի էգին հայտնաբերել են ծառի մեջ՝ տերմիտների բնում:

«Սա պարզապես ապշելու է՝ նորից տեսնել «թռչող հսկային», որին անհետացած էինք համարում, և վստահ էինք դրանում: Դա պարզապես անհավատալի էր սեփական աչքով տեսնել ամենամեծ մեղվին, լսել դրա ահռելի թևերի շարժման ձայնը»,- պատմել է խմբին ուղեկցող լուսանկարիչ Քլեյ Բոլթը:

Պարբերականը հավելում է, որ տեսակն առաջին անգամ հայտնաբերել է բրիտանացի բնագետ Ալֆրեդ Ուոլիսը՝ ինդոնեզական Բական արևադարձային կղզում: Այնուհետև մեղվին կրկին տեսել էին 1981թ.՝ Ինդոնեզիայում: Այդ ժամանակվանից ի վեր կենսաբանները ջանք չեն խնայել միջատին նորից գտնելու համար:


 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz