Աշխարհին սպասվում է ջրի գլոբալ դեֆիցիտ․ ՅՈՒՆԵՍԿՕ

Science News 01.06.2021   22:00   380

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել է, որ 2030 թվականին աշխարհը կբախվի ջրի գլոբալ դեֆիցիտի՝ 40 տոկոսի չափով։ 

Նա նշել է, որ աշխարհը բավարար ջանքեր չի ներդնում ջրային ռեսուրսների պահպանման համար, և այժմ սուր դրված է դրանց արժեքի ճիշտ գնահատման հարցը։

«Ջուրը մեր ամենաթանկ ռեսուրսն է, «երկնագույն ոսկի», որին անմիջական հասանելիություն չունի ավելի քան 2 մլրդ մարդ։ Այն ոչ միան անհրաժեշտ է գոյության համար, այլև հասարակություններում խաղում է սանիտարական, սոցիալական և մշակութային դեր»,-ընդգծել է կազմակերպության ղեկավարը։

Ազուլեն առաջարկել է մշակել համալիր մոտեցում, որը թույլ կտա դիտարկել ջրային ռեսուրսների տարբեր ասպեկտները՝ սահմանելու քաղաքականության համապատասխան տարբերակներ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz