Աշխարհի ամենակարճ գրական գլուխգործոցները

Մտորման համար 05.05.2021   12:00   117

Ներկայացնում ենք հայտնի գրողների գլուխգործոց համարվող ամենակարճ պատմվածքները:

  • Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կգրի պատմվածք՝ բաղկացած ընդամենը վեց բառից, որը կհուզի ցանկացած մարդու: Հեմինգուեյը հաղթեց գրազը.

«Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն»:

  • Ֆրեդերիկ Բրաունը հորինել է երբևէ գրված ամենակարճ սարսափ պատմությունը.

«Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին...»:

  • Օ' Հենրին հաղթել է ամենակարճ պատմվածքի մրցույթում՝ գրելով դասական պատմվածքին բնորոշ բոլոր բաղադրիչներով՝ հանգույց, կուլմինացիա, լուծում.

«Վարորդը ծխեց ու շրջվեց՝ նայելու բենզատարին՝ բենզին շատ կա, թե քիչ: Մահացածը քսաներեք տարեկան էր»:

  • Անգլիացիները նույնպես կազմակերպել են ամենակարճ պատմվածքի մրցույթ: Համաձայն մրցույթի կանոնների՝ պետք է գործածված լինեին հետևյալ բառերը՝ թագուհի, Աստված, սեքս, գաղտնիք: Առաջին տեղը գրավեց այս պատմվածքը՝

«Օ, Աստված իմ, - գոչեց թագուհին, - ես հղի եմ ու չգիտեմ՝ ումից»:

  • Ամենակարճ կենսագրականի մրցույթում հաղթեց մի ֆրանսուհի, որ գրել էր.

«Նախկինում ես ունեի հարթ մաշկ և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա ճիշտ հակառակն է»:

  • Աուգուստո Մոնտեռոսո

«Երբ նա արթնացավ, դինոզավրը դեռ այնտեղ էր»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz